Մեր մասին

Դոմինոն տրամադրում է բացառիկ հնարավորություն` վայլելելու բարձրորակ և նրբաճաշակ թխվածքաբլիթներ, խմորեղեններ և տորթեր` պատրաստված բացառապես բնական հումքից: Գործելով շուկայում շուրջ  8 տարի Դոմինոն հավատարիմ է մնացել իր սկզբունքներին` փորձելով քայլել ժամանակին համընթաց և կատարելագործել համային արժեքները:

Եթե տոնում եք ծննդյան, հարսանյաց, մկրտության կամ այլ արարողություն, ապա Դոմինոն սիրով կդառնա դրա մի մասը` դարձնելով ձեր տոնը լիարժեք: Կիսվեք մեզ հետ ձեր գաղափարներով և թույլ տվեք մեզ նրանց կյանքի կոչել…

Այն ամուր հիմքը, որ մենք ունենք , թույլ է տվել մեզ հասնել քաղցրավենիք պատրաստելու մասնագիտական մակարդակի, ինչը կարելի է ձեռք բերել միայն ձգտման, նվիրման և հաստատակամության շնորհիվ:

Յուրաքանչյուր բաղադրատոմս հարմարեցվել է ստեղծելու հագեցած, արտահայտիչ համ, ինչով հայտնի է մեր ընկերությունը և  հանդիսանում է լավագույնը Երևանում

<<Դոմինո>>  ընկերությունում յուրաքանչյուր տորթին ցուցաբերվում է անհատական մոտեցում. տորթի պատրաստման և ձևավորման ընթացքում հաշվի են առնվում պատվիրատուի բոլոր պահանջներն ու ցանկությունները:
   Մենք նվիրում ենք մարդկանց իրենց <<տորթային երազանքներն>> ու երջանկացնում նրանց` երջանիկ ակնթարթներ պարգևելով: Մենք հպարտ ենք, որ մեր տորթերին վերաբերվում են որպես արվեստի նմուշներ, ավելին. մեր տորթերը հաճախ որակվում են որպես գլուխգործոցներ: Մենք չունենք լավ կամ վատ տորթեր, քանի որ մեր արտադրամասում ծնունդ առած բոլոր <<համեղությունները>>  պատրաստվում  են սիրով և լավատեսությամբ:    

                                                                    Մենք սիրում ենք մեր գործն ու մեր բոլոր պատվիրատուներին, քանի որ նրանց երևակայության թռիչքները մեզ օգնում են ավելի ու ավելի կատարելագործվել: